Foto

ԱՄՆ-ն Էրդողանի վրա ճնշումը կուժեղացնի, որ Թուրքիան սկսի հետևել Արևմուտքի պատժամիջոցներին՝ Ռուսաստանի դեմ․ թուրքագետ

Թուրքիայի նախագահական ընտորություններում հաղթեց գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ընտրությունների ելքի և հետընրական զարգացումների վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։

-          Պարո՛ն Սաֆրաստյան. ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում ընտրությունների արդյունքները։

-          Էրդողանի հաղթանակը սպասելի էր, որովհետև  առաջին փուլից հետո էլ պարզ էր, որ Էդրդողանն ավելի շատ քվե է հավաքել, բացի այդ, խորհրդարանում իր ղեկավարած կոալիցիան ունի ավելի շատ տեղեր։

-          Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Էրդողանի ընտրվելը, և, եթե Քըլըչդարօղլուն ընտրվեր՝ ի՞նչ կարող էր փոխվել։

-          Առանձնապես փոփոխություններ չեմ սպասում, Թուրքիայի քաղաքականությունը կշարունակվի։ Կարծում եմ, Էրդողանի կառավարման այս փուլն ավելի կոշտ լինի։ Եթե Քըլըչդարօղլուն ընտրվեր, գուցե հռետորաբանությունն ավելի մեղմ լիներ, մի քիչ ավելի ճկուն լիներ։ Դա կարող էր պայմանվորված լինել միայն ընդդիմադիր թեկնածուի արևմտամետ հայացքներով, սակայն ընդհանուր առմամբ առանձնապես փոփոխություններ չէին լինի։

-          Այս ֆոնին Թուրքիայում քաղաքացիական անհնազանդություն, բախումներ սպասո՞ւմ եք։

-          Ո՛չ, չեմ սպասում։ Էրդողանը շահագրգռված չէ, պահում է իշխանական լծակները, և, իմ գնահատմամբ, Թուրքիայի ընդդիմությունը չի կարող լուրջ զանգվածային շարժում կազմակերպել՝ չունի դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ, պառակտված է: Նաև պետք է հաշվի առնել այն, որ ընդդիմադիր առաջնորդն այնպիսի անձանվորություն չէ, որ կարողանա զանգվածներին ոտքի կանգնեցնել։ Նա, իր մտածելակերպով, չինովնիկ է և լավ չի պատկերացնում նման գործիքակարզմը։

-          Իսկ Արմուտքը չի փորձի՞ օգտագործել Քըլըչդարօղլուի դերը և հեղինակությունը։

-          Եթե խոսենք ԱՄՆ-ի մասին, քանի որ ամենամեծ ազդեցությունն իրենն է, ապա այս փուլում ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Թուրքիայում լինի կայուն իրադրություն: Այդ առումով նրանք կհամակերպվեն, որ Էդրդողանը վերընտրվել է։

-          Իսկ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում ռուս-թուրքական հարաբերություններում։

-          Կարծում եմ, ԱՄՆ-ն Էրդողանի վրա ճնշումը կուժեղացնի, որ Թուրքիան սկսի հետևել Արևմուտքի պատժամիջոցներին՝ Ռուսաստանի դեմ։ Չեմ բացառում, որ Էրդողանը, որոշակի առումով,  ԱՄՆ –ի հետ գնա համագործակցության ճանապարհով։

-          Կարելի՞ է արձանագրել, որ, մինչ վերընտրվելը, Էրդողանը չեզոք դիրք էր պահում։

-          Չէի ասի, թե չեզոք դիրքում էր, քանի որ հայտարարում էր, որ կողմ է Ուկրանիայի տարածքային ամբողջականությանը, զենք էր առաքում Ուկրաինա: Բայց միաժամանակ իր օդային տարածքը բաց էր պահում Ռուսաստանի համար, նրա հետ մեծ ծրագրեր էր իրականացնում, օրինակ՝ զենքի՝ S-400-ի բնագավառում, ատոմակայանի և այլն։ Դա քաղաքականություն էր, որը նպատակ ուներ Ռուսաստանից ստանալ հնարավորինս ավելի շատ տնտեսական օգուտ, որը և տեղի է ունենում։

-          Ձեր գնահատմամբ` այդ քաղաքականությունը չի՞ շարունակվի։

-          Կշարունակվի, քանի որ այն օգուտ է Թուրքիային, բայց պետք է հաշվի առնել նաև ամերիկյան ճնշումները։ ԱՄՆ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու լիարժեք հնարավորություն ունի։ Այնպես որ` Էրդողանը որոշ զինջուmների կգնա և որոշ պատժամիջոցներ կմtցնի Ռուսաստանի դեմ, բայց նաև կփորձի ամեն ինչ անել Ռուսաստանից օգուտ ստանալու համար։

-          Եթե Ռուսատանի դեմ պատժամիջոցներ մտցվեն, ապա ենթադրելի է, որ որոշակի առումով ռուս-թուրքական հարաբերությունները կլարվեն, դա ի օգուտ Հայաստանի կարո՞ղ է կիրառվել։

-          Համաձայն չեմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները կլարվեն, քանի որ Ռուսաստանի համար էլ է շահավետ Թուրքիայի հետ հնարավորինս լավ հարաբերություններ ունենալ: ՌԴ-ն ամեն ինչ կանի դրա պահպանման համար։ Սա է ժամանակակից աշխարհի առանձնահատկությունը։ Սառը պատերազմի նախկին մտածելակերպը չէ՝ կամ-կամ, հիմա և՛-և՛-ն է գործում, և Թուրքիան, Ռուսաստանի հետ հարաբերություններում, կգնա այդ ճանապարհով։

Հեղինակ: Աննա Ավետիսյան