Վեդու համայնքապետ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել է՝ պատգամավորական մանդատը վերցնում է, մարզպետի պաշտոնից՝ հրաժարվում․
«Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը և ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետևապես, համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։ Վստահ եմ՝ Վեդին ապահով ձեռքերում է»։
ՔՊ-ականը խոստացել է «ինպես նախկինում, այնպես էլ հիմա» անել հնարավորը, որ «իրական Հայաստանը դառնա ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն»։









