Foto

«Ի՞նչն է աննախադեպ աճել Հայաստանում»

Մոթեսուման նորից ասում է` Հայաստանում աննախադեպ տնտեսական աճ կա։ Աննախադեպ գնաճն էլ անդրադառնում է տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Դու ուրիշ բան ասա` աճի արդյունքները ինչպե՞ս է բաշխված հասարակության տարբեր խավերի ներսում, միջին վիճակագրական քաղաքացին 5 տարի առաջվա համեմատությամբ ավելի լա՞վ է սկսել ապրել, թե՞ ոչ։ Թե չէ խաղամոլության աննախադեպ աճն էլ թվային անդրադարձ է ունենում տնտեսական աճի վրա։
Իսկ ինչ վերաբերում է իրական աննախադեպ աճերին, ասեմ` ինչն է աճել։ Աննախադեպ աճել է թմրամոլությունն ու խաղամոլությունը, դրանց հետ ուղիղ առնչություն ունեցող հանցագործությունների և ինքնասպանությունների քանակը, աննախադեպ աճել է թշնամու սանձարձակությունը, որերորդ անգամ մեր տարածքից առևանգում են մեր զինծառայողներին, մարդկանց շրջանում աննախադեպ աճել է անհանգստությունը վաղվա օրվա նկատմամբ, անվստահությունը բանակի և զինվորական ծառայության նկատմամբ, աննախադեպ աճել է երկիրը լքել ցանկացողների քանակը....