Ադրբեջանի կողմից մարտի 26–ին առևանգված
2 հայ զինծառայողներին Կարմիր խաչը առայժմ չի այցելել: Այս մասին Vesti.am-ի հետ զրույցում
ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար
Զառա Ամատունին։
Նրա փոխանցմամբ՝ գործում են ընթացակարգին
համապատասխան։
«Հետևում ենք իրավիճակին և պատրաստ
ենք ընդգրկվելու, որպես միջնորդ, ըստ իրավիճակի զարգացման և ընթացակարգերին համապատասխան։
Մենք կարող ենք գործել, եթե ունենք պաշտոնական հաստատումներ և դիմում ընտանիքի և պետության
կողմից»,- նշեց Անատունին։
Զառա Ամատունին ասաց, որ այս պահին
չի կարող փոխանցել մանրամասները, նաև այն, թե արդյո՞ք հարազատները դիմել են Կարմիր
խաչի գրասենյակ, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ մարտի 26–ին մարտական
դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի
27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան,
որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ
նրանց առևանգել են ադրբեջանցիները։









