ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ ոստիկանները վաղ առավոտից փակել են դեպի հուշահամալիր տանող ճանապարհի մուտքը, չեն թույլատրել լրագրողներին և քաղաքացիներին մոտենալ հուշահամալիրին։
Նշենք, որ հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918թ մայսիսի 28-ին վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը և Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:









