Foto

Կառավարությունը որոշեց ևս 999 մլն դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ 8 մարզերի 18 համայնքներից 27 սուբվենցիոն ծրագրերի համար մարզպետարանների աշխատակազմերին 2023թ․ պետական բյուջեից կհատկացվի 999 մլն դրամ։ Համապատասխան որոշումն այսօրվա նիստում ընդունել է Գործադիրը։

Նախագիծը ներկայացնելու ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանցից 26-ը քննարկվել և հաստատվել է 2022 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, 1-ը՝ 2023-ին։

Հատկացվելիք 999 մլն-ը կուղղվի համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Սուբվենցիոն ծրագրերը տարբեր ուղղվածություններ ունեն․ դրանց մի մասը վերաբերում են ջրահեռացման, ջրագծերի կառուցման, փողոցային լուսավորության խնդիրներին, մյուս մասը՝ մանկապարտեզների շինարարությանը, վերանորոգմանը և այլն։
Սանոսյանը նաև հայտնեց, որ 2021-ի ընթացքում մոտ 9 մլրդ է հատացվել սուբվենցիոն ծրագրերի համար։Այս տարի 12 ծրագիր վերադարձվել է համայնքերին։ Դրա պատճառը, ըտս նախարարի, ոչ թե գումարն էր, այլ՝ նպատակահարմարությունը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 2023-24 թթ․ հաստատման պատրաստվող 500 հայտերից առնվազն 130-ը մանկապարտեզների վերանորոգմանը կամ նոր շենքեի կառուցմանն են վերաբերում։