Ռուսաստանի հայերի միության
հայտարարությունը
Ռուսաստանի հայերի միությունը,
որպես աշխարհում հայկական սփյուռքի ամենամեծ հասարակական կառույց, որը ներկայացնում
է Ռուսաստանի հայ համայնքը, իր լուրջ անհանգստությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության
վարչապետ Նիկոլ Փաինյանի սույն թվականաի մայիսի 22-ի և 24-ի հայտարարությունների կապակցությամբ,
որոնք վերաբերվում են, այսպես կոչված, «խաղաղության օրակարգին» և մանիպուլյատիվ մեթոդներով
ներդրվում են հասարակական մտայնության մեջ:
Հայերը եղել և մնում են խաղաղասեր
ու արարող ժողովուրդ: Այսօր, քան երբևէ, մեզ անհրաժեշտ են խաղաղություն և հետևողական
զարգացման պայմաններ: Բայց մենք վստահ ենք,
որ ՀՀ ներկա վարչապետը, ով պարտվել է 44-օրյա
պատերազմում և փաստացի ընդունել է կապիտուլյացիա՝ ցույց տալով նույնիսկ Ալիևի կողմից
իր հասցեին հնչեցչած անձնական վիրավորանքներին արձագանքելու անկարողություն, չի կարող,
որպես բանակցող, արժանապատվորեն ներկայացնել հայկական պետականությունը և հայ ժողովրդի
շահերը:
Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ հետևողականորեն տանում է ոչ թե խաղաղության, այլ նոր՝ առավել դաժան, պատերազմի, հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, իր քաղաքացիների անվտանգությունը, Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող120 հազար արցախցիների կյանքն ու ճակատագիրը, արժեզրկում է մեր հոգևոր ինստիտուտներն ու արժեքները, ոտնահարում է հայ մայրերի արժանապատվությունըորոնց զավակները զոհվել են՝ մարտնչելով հանուն մեր հայրենիքի, արժեզրկում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին, ովքեր անկեղծորեն սիրում են Հայաստանն ու Արցախը՝ երկար տարիներ օգնելով իրենց պատմական հայրենիքին:
Վերջին 5 տարվա ընթացքում Փաշինյանի թիմի ոչ պրոֆեսիոնալիզմն անուղղելի վնաս է հասցրել բանակցային և փորձագիտական մեխանիղմներին: ԴԱ բերել է նրան, որ երկիր ղեկավարը՝ հայտարարելով «Հայաստանի կողմից Ադրբեջանի 86 600 ռառ. կմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի տարածքը», նույնիսկ իրեն հաշիվ չի տալիս, որ նման փաստաթղթի տակ Փաշինյանի կամ որևէ մեկի ստորագրությունը
չի կարող լեգիտիմ համարվել, որովհետև գոյություն ունի 1992 թվականի հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն Խորհրդի գործող որոշման երկրորդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանարապետության
համար անընդունել ի է համարվում ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
ներկայացվում է Ադրբեջանի կազմում»:
Գտնում ենք, որ ընտրողներից ստացած
մանդատը, որով այդքան սիրում է պաշտպանվել Նիկոլ Փաշինյանը, այդպիսի ճակատագրական որոշումների
վրա չի տարածվում և պետության բարձրագույն ղեկավարին իրավունք չի տալիս արհամարել երկրի
Սահմանադրությունը, այդպես կամայականորեն վերաբերվել մարդկանց ճակատագրերի, մեր պատմական
հայրենիքի հետ, որը հազարամյակներ շարունակ ցողվել է հայ ժողովրդի որդիների արյամբ:
Տեղին է պարոն Փաշինյանին և իր
աջակիցներին հիշեցնել իր իսկ բազմաթիվ անգամ հնչեցրած հանրային հայտարարություններն
ու բարձրագոչ հավաստիացումները, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցերը
պետք է որոշվեն հայ ժողովրդի կարծիքի հիման վրա: Այն ժողովրդի, որն այսօր, ցավոք սրտի,
ենթարկվելով բարոյական-հոգեբանական ցեղասպանության, խորը դրամա է ապրում՝ գիտակցելով,
թե ինչպիսի մանիպուլյացդիաների, խաբեության և ցինիկ խաղերի զոհ է դարձել:
Անհրաժեշտ են՝ համարում նշել,
որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անկախ 44 օրյա պատերազմով իրեն պարտադրված
արդյունքներից և հսկայական կորուստներից, շարունակում է մնալ, թեև չճանաչված, բայց,
անկախ պետություն և մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին և ռուս խաղաղապահներին,
ովքեր այսօր հանդիսանում են այնտեղ ապրող հայերի կյանքի և անվտանգության միակ երաշխավորը:
Տարբե պատճառներով, նաև՝ ելնելով
բանակցային գործընթացի շահերից, Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ պետական անկախությունը, բայց
դա ամենևին չի նշանակում, որ, չճանաչելով ԼՂՀ-ն, Հայաստանի նախկին ղեկավարները ճանաչել
են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջնի կազմում, որում հայ հասարակությանը, իսկ ավելի շուտ՝
իրենք իրենց, փորձում են համոզել Փաշինյանն ու իր ռեժիմի հետևորդները: Հայաստանը անկախության
պատմության ընթացքում ոչ մի նախկին ղեկավարի Ալիևը չի համարձակվել բռունցքով սպառնալ,
Հայաստանի ոչ մի նախկին ղեկավար չի արատավորևել իրեն ու իր ժողովրդին այնպիսի խայտառակությամբ
ու անպատվությամբ, ինչպես Փաշինյանը և իր մերձավորները:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների
և անվտանգության երաշխիքների հարցը հանձնելով «Ստեփանակերտի և Բաքվի ուղիղ բանակցությունների»
քմահաճությանը՝ հնարավոր միջազգային վերահսկողությամբ, իշխանությունները թաքցնում են
այն փաստը, որ ինքը՝ Ադրբեջանը, վարում է այլ քաղաքականություն՝ սպառնում է էթնիկ զտումներով,
իրենց հողերից ու տներից արտաքսումով նրանվ՝ ովքեր չեն կիսում հայերի նկատմամբ իր ցեղասպան
քաղաքականությունը: Սրա ամենացայտուն օրինակներից մեկը Ադրբեջանի կազմում գտնվող, երբեմի
հայկական մեծամասնությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է: Այնտեղ այսօր ոչ
միայն հայ և հայկական հնագույն պատմական հուշարձաններ չեն մնացել, այլև՝ երկրի երեսից
բարբարոսաբար ոչնչացվել են մեր նախնիների շիրիմները:
Ռուսաստանի հայերի միությունը,
Արցախի ու Հայաստանի հայկականության պահպանման նպատակով հայտնում է իրադարձությունների
վերաբերյալ իր դիրքորոշումը, և, որպես Հայաստանի ժողովրդին այս ձգձգվող թմբիրից հանելու
և բոլոր առողջ և հայրենասեր ուժերի համախմբման առաջին քայլ, անհետաձգելի անհրաժեշտություն
է համարում, որպեսզի բոլոր համայակական և խոշոր ազգային կազմակերպությունները, բիզնես
էլիտաների հայտնի ներկայացուցիչները, մտավորականությունը, ստեղծագործական միությունները
հրապարակայնորեն արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ ընդհանուր կլոր սեղանի շուրջ նստելու
և «թավշյա» իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությանն անվստահության հայտնելու,
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման, հասարակության մեջ ներդրված բաժանարար
գծերը վերացնելու նպատակով:
2023 թ. Մայիսի 24 Մոսկվա









