Foto

Անջելինա Ջոլին դժվարությամբ է տանում բաժանումը Բրեդ Փիթից․ լուսանկարներ

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դժվարությամբ է  տանում Բրեդ Փիթից բաժանումը։ Զույգը բաժանվել է 2016 թվականին, սակայն երկար ժամանակ չէին կարողանում  կիսել ոչ միայն երեխաներ, այլև ունեցվածք։ Ջոլին չի կարողացել անձնական երջանկություն գտնել բաժանումից հետո: Աստղի մերձավոր շրջապատից պնդում են, որ նա լուրջ դեպրեսիա է ապրել ամուսնալուծության պատճառով։ Այս ժամանակվանից ի վեր դերասանուհին հազվադեպ է հայտնվում հանրության առաջ։

 «Երկար ժամանակ էր ինչ դերասանուհին չէր հայտնվել այդքան տեսախցիկների առջև, քանի որ նա շատ հազվադեպ է տանից դուրս գալիս։ Նա կտրվել է բոլոր այն մարդկանցից ում հետ տարիներշարունակ աշխատել է։ Հիմա նա շփվում է միայն իր երեխաների հետ և գրեթե ոչ մեկին չունի, նա շատ միայնակ է»,- ասել են Ջոլիին մոտ կանգնած աղբյուրները։ 

Ջոլիի ընկերները պնդում են, որ ամուսնալուծությունը նպաստել է նրան, որ նա հեռանա ՄԱԿ-ի պաշտոնից: Ընկերների խոսքով՝ Անջելինան մխիթարություն է գտնում միայն երեխաների հետ շփվելով։

Vesti.am 

Анджелина Джоли и Брэд ПиттАнджелину Джоли тяжело травмировал развод с Брэдом ПиттомАнджелина Джоли все еще любит Брэда Питта - Звезды - WomanHit.ru