Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Ռիհաննան կմայրանա երկորդ անգամ, սակայն նա չի դադարում ակտիվ կյանք վարել։ Եվ, ահա օրերս 35-ամյա փոփ երգչուհին որոշում է ամուսնու՝ Ռակիմ Մայերսի հետ, ով ավելի հայտնի է որպես A$AP Rocky-ի համար ռոմանտիկ երեկո կազմակերպելամենահայտնի գիշերային ակումբներից մեկում։ Սակայն զույգի տրամադրությունը փչացնում են հարևանությամբ նստած ընկերական հավաքույթի ներկայացուցիչները, ովքեր վիճաբանում են և սկսում մեկը մյուսի հետ հարաբերություններ պարզել։ Սա չի հանդուրժում ռեփերը և ցանկանում է կարգի հրավիրել վեճի մասնակիցներին։
«Պահեք ձեզ ջենտլմենի պես , լսում եք։ այստեղ իմ հղի կինն է։ Կարգի հրավիրեք ձեզ»,- ասել է ռեփերը։
Երկրպագուներից շատերը հիացած են եղել Ռակիմի պահվածքից, իսկ ոմանք էլ քննադատել են ռեփերին , որ նա հղի կնոջ հետ այցելել էր գիշերային ակումբ։
Vesti.am












