Մի քանի դաժան բան ասեմ, քանի որ տեղի ունեցող զարգացումները հանգեցնելու են դրան։
Մենք դադարել ենք գիտակցել թե ինչ է պետություն ու պետականություն ասվածը, թե իրականում ինչ ասել են այդ արժեքները և դրանց գոյության մասին իրական պատկերացումները, ավելին՝ հանրային տիրույթում պետության վերաբերյալ հասկացողության մասին մոտեցումներն ուղղակի զրոյացած են։ Թերևս կարող ենք եզրակացնել, որ պետություն ունենալը մեր համար ճոխություն է, կամ ուղղակի արժանի չենք դրան։
Աշխարհում 500-ից ավելի ազգ կա,
բայց միայն 44-45 տոկոսն ունի պետություն, մենք այսօր դեռևս մտնում ենք այդ երանելիների շարքը, սակայն անհայրենիք ու անգաղափար մի խմբակի հստակ ուղղորդված քաղաքկան կուրսը տանում է պետության վախճանի, ու ասեմ՝ մի 95 տոկոսով հասել ա նպատակին։
Սա դնելու է Հայաստանի պետականության կորստի գերեզմանաքարը, ու մենք գնչուներից ոչինչով չենք տարբեվելու՝ դառնալով անհայրենիք։ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենքը» ՀՀ վերջի սկիզբն էր, որում այսօր ապրում ենք, այո, անտարբեր ապրում։ Ստեղծված իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ, ինչպես 1894-1923 թվականներին Ցեղասպանության օրերին չէին հավատում, որ այս կամ այն նահանգում հայերին տեղահանում ու զանգվածաբար բնաջնջում են, այսօր էլ, երբ խոսում է այս կամ այն տարածքը հանձնելու մասին, տեղացիները ատամներով պաշտպանում են ազգադավին։ Ինչ ասեմ՝ բարդ չի, իրականություն ա։
Հմի սրանք կանգնել ասում են, թե «ՀՀ շահերի պաշտպանությունը մեր առաջնային խնդիրն ա», ստացվում ա, որ Արցախը ՀՀ ու հայկականության հետ ոչ մի կապ չունի, ասենք ուղղակիորեն ասոցացվո՞ւմ է Չիլիի հետ կամ արցախահայության ցեղասպանվելու խնդիրը նրանց ա վերաբերվո՞ւմ, որ անամոթաբար խոսում են 29․800-ի մասին։ Նամուսները կորցրել են ու բացահայտ լկտիաբար ուրանում են 30-ամյա վաստակը։
Հ․գ․ Ժամեր առաջ արսենյան գուգոն խորհրդարանում ասում ա՝ թե «երբեմն ՀՀ ազգային շահերի պաշտպանությունը չի համընկնում ՀՀ ազգային շահերի ալգորիթմին», մեկնաբանեք ինքներդ։