Foto

Բաբայանն այդ կերպ փորձում է խուսափել իրերն իրենց անունով կոչելուց․ քաղտեխնոլոգ

«Մենք պետք է անուն առ անուն ճանաչենք նրանց, ովքեր կքվեարկեն Արցախն Ադրբեջանին հանձնելու օգտին»։  Այս մասին հայտրարել է Արցախի նախագահի խորհրդկան Դավիթ Բաբայանը։ Թե որքանո՞վ է կարևոր քվերակողների անունները և ի՞նչ կտա այն Արցախին կամ արցախցիներին, Vesti.am-ին մեկնաբանել է քաղտեղնոլոգ Արմեն Բադալյանը։ 

«Բաբայանն այդ կերպ փորձում է խուսափել իրերն իրենց անունով կոչելուց։ Ինքը շատ լավ հասկանում է, որ հարցը ՔՊ պատգամավորի քվերակությամբ չի լուծվում։ Նրանք  ընդամենը միայն գլխաքանակ են, որոնք քվեարկելու են այն որոշման օգտին, որը կայացրել է կոնկրետ մեկ մարդ։ Այդ մեկ մարդու անունը Ձեր նշած անձը շատ լավ գիտի։ Ինքը վախենում է և խուսափում է տվյալ անձի անունը հնչեցնելուց։ Ասենք թե իմացանք, որ ՔՊ-ից քվեարկում է «Պողոս Պողոսյանը», դա իրեն ի՞նչ է տալու, քննադատական ալիքն ուղղելու են իրենից ոչինչ չներկայացնող այդ պատգամավորին»,- նշեց Բադալյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ Բաբայանն անուններ չի տալիս, քանի որր վախենում է գործազուրկ մնալուց և սկսում է մանիպուլատիվ և պրիմիտիվ տեխնոլոգիաներով գործընթաց իրականացնելը, որ չի աշխատում։

Հեղինակ: Աննա Ավետիսյան