Foto

Քենդալ Ջենները լողազգեստով․ լուսանկարներ

Մի քանի շաբաթից կգա ամառային սեզոնը, սակայն դա չի խանգարում, որ աստղերը ցուցադրեն իրենց կազմվածքը՝ ստիպելով, որ բոլորն անխտիր սկսեն նախանձել։ Քենդալ Ջեններն այսօր մեր ռադարում է հայտնվել: Ի դեպ, նա համարվում է թրենդներ թելադրող, ուստի նրա ծովափնյա կերպարը պետք է ուշադրության տակ պահել։

Մոդելի նոր նկարները դրդում են շտապ գնալ մարզասրահ և սկսել պատրաստվել ամռանը, քանի դեռ կա գոնե որոշ ժամանակ։ Դրանցում երևում է, թե ինչպես է Քենդալը արևային եղանակը վայելում արևադարձային կղզում փոքրիկ կանաչ բիկինիով: Շատերը այս պահին սկսեցին նախանձել աստղի ընկերոջը՝ ռեփերBad Bunny-ին։

Հիշեցնենք, որ մոդելի և երաժշտի հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնի դարձավ փետրվարին։ Այնուհետեւ DeuxMoi պորտալը հայտնել է, որ մի քանի ներկաներ նկատել են, թե ինչպես են նրանք համբուրվում։ Ոչ վաղ անցյալում զույգն այցելել էր Coachella երաժշտական ​​փառատոնին։