Ներքաղաքական իրավիճակը գերլարված է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախն ու հայկական
8 գյուղ Ադրբեջանին թողնելու պատրաստակամության մասին։ Արցախի ԱԺ-ն հորդորում է իրենց
անունից ոչինչ չստորագրել, ԱՀ նախագահն էլ խոսում է իր՝ պաշտոնին մնալու կարևորության
մասին։ Նախկին նախագահներն էլ հայտարարեցին, որ վիրավորված են Արցախի՝ իրենց առաջ դրված
հարցադրումից, թե հայտարարեք, որ դատապարտում ենք։ Երրրոդ նախագահն ասաց, որ վիրավորական
է, իսկ երկրոդ նախագահն նշեց, որ չհամարձակվեն իր հետ այդ ձևով խոսել, քանի որ իրենք
չի, որ պիտի որոշեն հայրենասիրության իր չափը։ Ներքաղաքական այս գերլարված իրավիճակի
և ընդդիմադիրների հնարավոր գործողությունների
վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել
քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։
-
Պարո՛ն Բադալյան,
ընդդիմությունը դեռ չի որոշել՝ ի՞նչ գործողություններ անի։ Մի կողմից խոսում են փողոցային
պայքարի անհրաժեշտության մասին, մյուս կողմից էլ՝ մտավախություն կա, որ հանրահավաքը
մարդաշատ չի լինի։ Ի՞նչ կարող են անել։
-
Հանրահավաքի գնալու դեպքում, այո հավանակությունը քիչ է, որ
այն կլինի մարդաշատ, քանի որ Արցախի հարցը
հասարակության մեծ մասի մոտ դուրս է եկել կարևորությունից։ Հասրակության 15-20 տոկսոի
համար է հարցն առաջնայաին և, բնականաբար, դա քիչ է, հաճո կլինի այս իշխանությանը: Դրա
համար էլ ընդդիմությունն առայժմ խուսափում
է հանրահավաք հրավիրելուց։
-
Հասարակության այդ
փոքր մասի դժգոհությունն ընդդիմությունն ինչպե՞ս արտահայտի։
-
Այդ փոքր մասի դժգոհությունն արտահայտելը հնարավոր է այս պահին
միայն հայտարարություններով, այլ կերպ հիմա՝ այս փուլում, հնարավոր չէ։ Մենք տեսնում
ենք, որ Արցախի ղեկավարությունը ընդամենը բավարարվում է հայտարարություններով։ Արցախի
նախագահը մասնակից է եղել մի գործընթացի, որով Արցախը հայտնվելու է կամ գուցե արդեն հայտնվել է Ադրբեջանի կազմում։ Երեկ
Արայիկ Հարությունները նաև հայտարարեց, որ դադարեցնում է նախագահական ընտրությունների
մասին ցանկացած քննարկում և ինքը մնում է իր պաշտոնին։ Սա արդեն նրա մասին է վկայում, որ եթե Արցախն ու իր իշխանությունը ոչինչ
չեն անում, ապա ընդդիմությունն էլ, այդ սակավաթիվ քաղաքացիներն էլ ոչինչ անել չեն
կարող։ Եթե ցանկություն կա ինչ-որ բան անելու, ապա առաջինը պիտի անի Արցախը՝ մասնավորապես
փոխելով նախագահին։ Եթե Արցախը դա չի անում, ապա մեծ հաշվով համաձայն է վարվող քաղաքականության
հետ։ Լավ թե վատ՝ ՀՀ-ում սկսվեց «Դիմադրության շարժում», որի նպատակն Արցախի հարցի արծարածումն
էր, իսկ այդ նույն ընթացքում Արցախը որևէ ձևով չաջակցեց «Դիմադրության» շարժմանը, ավելին՝
շատ դեպքերում իրեն հեռու պահեց, նույնիսկ քննադատում էր այդ շարժմանը։
-
Կառնիձորի հավաքի
ժամանակ արցախցիներն ընդառաջ եկան Հայաստանից ժամանած քաղաքացիներին, այստեղ զոհվածների
ծնողներին նստացույցին զուգահեռ Արցախում ևս զոհերի ծնողներն ակցիա իրականացրին։ Սա
Հայաստանում և Արցախում ապրող հայերի կոնսենսուս կարո՞ղ ենք համարել։
-
Ոչ։ Կոռնիձորի հանրահավաքին մասնակցում էր մոտ 500 հոգի, իսկ
ՀՀ հասարակությունը 500 հոգի չէ։ Ծնողների բողոքի ակցիային մասնակցում էին 30 հոգի, իսկ զոհերը 5000-ն են։ Ընդունենք, որ նրանց
կեսը Երևանում է, իսկ մյուս կեսը մարզերում և չի կարող մասնակցել։ Եթե 2500 հոգու ծնողներ
և հարազատներ միանային, ապա Կառավարության շենքի առջև առնվազն պետք է 15-20 հազար մարդ
լիներ։ Այսինքն, ոչ թե զոհվածների ծնողներն են դուրս եկել բողոքելու, այլ նրանցից մի
քանիսը։ Կոռիձորն էլ դիտարկելով՝ նշեմ, որ այդ փարթիական պայքարի ձևերն արդեն չեն աշխատում,
սրանք սինվոլներ են և խաղաղ պայքարին բնորոշ տեխնոլոգիաներ են։ Այստեղ կարևոր է, թե ով է ղեկավարում տվյալ հասարակությանը: Այսօր ղեկավարում են գործչներ, ովքեր
հրաժարական չեն տալիս նման պայքարի ձևը հաշվի առնելով։ Նույնսիկ, երբ Արցախի ԱԺ-ում
կոշտ քննադատական ելույթներ են հնչել, դրանք չեն տեղադրվել պաշտոնական կայքում, իսկ
դա հնարավոր է միայն Արցախի իշխանության հրահանգով։ Երբ ղեկավարությունը որոշում է,
որ սատարում է ՀՀ իշխանությանը, ապա այլևս
նշանակություն չունի՝ հասարակությունը Կոռնիձորի ակցիային կմիանա՞, թե՞ ոչ։









