Foto

Հայտնի է, թե որտեղ կկայանա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Մայիսի 25-ին, Մինսկում Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության ներկայացուցիչ Վլադիմիր Զայնետդինովին։

«Հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը»,- պարզաբանել է Զայնետդինովը։

Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն հրամանատարավերահսկիչ մարմինների և ուժային կազմավորումների համատեղ պատրաստության հետ կապված փաստաթղթեր։