Զոհված զինծառայողների ծնողներն անցած գիշերը նույնպես լուսացրել են Կառավարության շենքի մոտ։ Ներկա պահին ծնողների հետ Հանրապետության հրապարակում հավաքված են նաև բազմաթիվ քաղաքացիներ։
Նշենք, որ մայիսի 20-ից զոհված տղաների ծնողներն անժամկետ նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ և պահանջում են անհապաղ ազատ արձակել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանը, ում, իբր, Աշոտ Փաշինյանին առևանգելու համար, կալանավորել են։









