Նամակները, որոնք արքայադուստր Դիանան գրել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտին II-ին, Dominic Winter Auctioneers-ի կողմից վաճառվել են 7000 դոլարով, հայտնում է NY Post-ը:
Նամակները լի էին սեքսուալ ակնարկներով եւ կոպիտ կատակներով ու գրված էին 1987 թվականի GirlsTalk շարքի կծու, հումորային մեծահասակների բացիկների վրա: Առաջին քարտի վրա մերկ տղամարդ էր նկարված՝ թզենու տերեւով ծածկելով իր ինտիմ հատվածները, իսկ մյուսում՝ ներքնազգեստով կին։ Երկու բացիկներն էլ ստորագրված են արքայադուստր Դիանայի կողմից․ «Սիրելի Տինոյին, սիրով՝ Դիանայից: Ես չկարողացա ընտրել, թե այս քարտերից որն ուղարկեմ քեզ, կարծում եմ՝ երկուսն էլ քեզ դուր կգան»:
«Այս բացիկները ոչ մի տոնի առթիվ չեն ուղարկվել։ Դիանան, հավանաբար, երբ տեսել է այս բացիկները, մտածել է Տինոյի մասին՝ ոգեշնչված այն զրույցից, որը նրանք ունեցել են հանդիպման ժամանակ»,- ասվում է Dominic Winter Auctioneers կայքում:
Կոնստանտին II-ը, որը նաեւ հայտնի է որպես Տինո, կառավարել է Հունաստանը 1964-1973 թվականներին՝ մինչեւ երկրում միապետության վերացումը։ Նա Եղիսաբեթ թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի զարմիկն էր։









