Foto

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն հունիսին, հուլիսին ու հոկտեմբերին

Հունիսի 1-ին Քիշնևում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Նրանց կմիանան ԵԽ նախագահ Միշելը,  Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Շոլցը։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հայտարարեց, որ նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին՝ Գրանադայում:

«Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին», - ասաց Փաշինյանը: