Foto

Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի

Փարիզից 70 կմ հարավ բռնկված խոշոր անտառային հրդեհը պատել է գրեթե 1,900 հեկտար տարածք։ Այս մասին Franceinfo ռադիոկայանի եթերում հայտնել է Սեն և Մարն դեպարտամենտի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պոլ-Էդուար Լորենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ հրդեհի հիմնական օջախի տարածքը կազմել է 1,600 հա, ընդ որում՝ երկրորդ հրդեհի տարածքը, որը բռնկվել է երկուշաբթի օրը՝ ցերեկը՝ Ֆոնտենբլոյի անմիջական հարևանությամբ, հասել է 320 հա-ի։ Լորենը հավելել է, որ օրվա ընթացքում հրդեհի մակերեսը կարող է մեծանալ։