Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է հագուստի սեփական ապրանքանիշի՝ Atelier Jolie-ի թողարկման մասին։ Այս մասին տեղեկությունը դերասանուհին կիսվել է սոցիալական ցանցում, որտեղ նշել է իր նոր նախագծի էջը։ Աստղը պատրաստվում է ժողովրդավարացնել նորաձևության ինդուստրիան և ստեղծել հարմար հարթակ, որը հաճախորդներին թույլ կտա հագուստ գնել նոր տաղանդավոր դիզայներներից։
Ես ստեղծում եմ մի վայր, որտեղ ստեղծագործ մարդիկ կարող են համագործակցել որակյալ դերձակների և կտրողների հետ, ովքեր իրենց գործի իսկական վարպետներն են: Նրանց համար, ովքեր ազատությամբ կստեղծեն իրենց սեփական դիզայնը»,- գրել է Ջոլին։
Բրենդը պատրաստվում է արտադրել կուտյուրային հագուստ։ Բացի բարձր նորաձևությունից հաճախորդները կկարողանան պատվիրել հատուկ հարմարեցված իրեր: Atelier Jolie ապրանքանիշի տակ կլինեն նաև ոսկյա զարդեր և տեքստիլ,ինչպես օրինակ՝ անկողնային սպիտակեղեն: Նորաձևության տան գործարկման մասին առաջին տեղեկությունը հայտնվել է այս տարվա մարտին։ Սպասվում է, որ Ջոլին իր դեբյուտային հավաքածուն կներկայացնի 2023 թվականի աշնանը։
Vesti.am











