Foto

Բիլլի Այլիշը և Ջեսսի Ռադերֆորդը բաժանվել են․ լուսանկարներ

Կարծես թե, Բիլլի Այլիշի և The Neighborhood-ի մենակատար Ջեսսի Ռադերֆորդի հարաբերությունները, որոնք շատ երկրպագուներ դատապարտում էին տարիքային զգալի տարբերության պատճառով, ավարտվել են։ Այս մասին Page Six պարբերականին է հայտնել Բիլլիի պաշտոնական ներկայացուցիչը, նշելով , որ զույգը բաժանվել է բարեկամաբար։ 

21-ամյա Այլիշը և 31-ամյա Ռադերֆորդն միասին չեն տեսել դեռ ապրիլից: Վերջին անգամ նրանք հանրության առաջ հայտնվել են Coachella երաժշտական ​​փառատոնին, բայց նույնիսկ այնտեղ  փորձել են աննկատ մնալ։

2022 թվականի նոյեմբերին փոփ աստղերը հաստատեցին իրենց սիրավեպի մասին, երբ  ամերիկյան պարբերականները նրանց սիրո մասին լուրեր տարածեցին։ Այնուհետև, Բիլլին իր անձնական բլոգում, որն ունի 109 միլիոն բաժանորդ, հրապարակել է նկարներ սիրուհու հետ, որտեղ մասնակցում էին  Հելոուինի տոնակատարությանը։ Դրանից մի քանի օր անց նրանք առաջին անգամ հայտնվեցին հանրությանը որպես զույգ և ներկա գտնվեցին Լոս Անջելեսում անցկացվող LACMA Art+Film Gala 2022-ի աստղային ցուցահանդեսին:

Այլիշը Vanity Fair-ի ամենամյա տեսազրույցում, Ռադերֆորդին անվանել է «աշխարհի մենաջերմ տղան» և խոստովանել, որ միշտ եղել է իր երկրպագուն։

Vesti.am

Билли Айлиш и Джесси РазерфордБилли Айлиш и Джесси РазерфордБилли Айлиш и Джесси Разерфорд

hellomagrussia.ru