Foto

Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածի շուրջ ձերբակալվել են 44 օրյա պատերազմի զոհերի ծնողներ

Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածի շուրջ ձերբակալվել են 44 օրյա պատերազմի զոհերի ծնողներ, տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:  Ծնողները ներկայցնում են «Որդիների կանչ» ՀԿ-ն և օրերս հայտարարել էին, որ սկսում են պայքար: 

Նրա փոխանցմամբ՝ ծնողները գտնվում է Ոստիկանության Շնեգավիթի բաժնում և նրանց մոտ որևէ մեկին թեղնում, նաև Մելիքյանին, ով պատրասվում է ներկայացնել նրանց շահերը: 

ՔԿ մամուլի պատասխանատու Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացնում է, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ 

«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մարդու առևանգում: 

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։