Foto

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄԷ-ի մեղադրանքները՝ հրթիռի արձակմանը Իրանի մասնակցության վերաբերյալ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄԷ-ի պնդումները, թե Իրանը հրթիռ է արձակել այդ երկրի ուղղությամբ։

Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ իրանցի դիվանագետը ափսոսանք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու կապակցությամբ։ Նա նշել է, որ նման մոտեցումները հակասում են բարիդրացիության սկզբունքին և խոչընդոտում են տարածաշրջանի երկրների՝ փոխադարձ վստահությունն ամրապնդելու և անվտանգության սպառնալիքների սրումը կանխելու ջանքերին։

ԱԳՆ ներկայացուցիչը, հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը, որը, նրա խոսքով, պայմանավորված է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի՝ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության դեմ շարունակվող չարամիտ գործողություններով, կոչ է արել տարածաշրջանի բոլոր կողմերին զերծ մնալ Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց։