ԱՄՆ-ում երեկ՝ մայիսի 14-ին, նշվել է Մայրերի օրը, ինչի առթիվ ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարաֆյանն ու երգչուհի Արմինկան կիսվել են իրենց մայրիկների հետ լուսանկարներով։
Անժելան ինստագրամյան իր էջում տեղադրել է մայրիկի՝ Զարա Սարաֆյանի լուսանկարն ու գրել,-«Շնորհավոր Մայրերի օրը։ Սիրում եմ քեզ»։ Հոլիվուդյան հայուհու հետեւորդները նկատել են Անժելայի ու մայրիկի նմանությունը։ «Կարող էիք երկվորյակներ լինել»,-մեկնաբանության հատվածում նշել է նրանցից մեկը։ Ոմանք էլ ընդգծել են՝ «Արդեն պարզ է, թե որտեղից է գեղեցկությունը գալիս»։
Երգչուհի Արմինկան ընտանեկան կադրերով բոլոր մայրերին մաղթել է՝ «Թող ձեր սիրտը միշտ ուրախ լինի»։ Նկարներում երգչուհին ոչ միայն մայրիկի՝ Հասմիկ Ենոքյանի, այլեւ քրոջ՝ Լուսինե Նահապետյանի հետ է։
Որպես օրվա խորհրդանիշ՝ Արմինկան նաեւ ընդգծել է իր՝ մայր լինելու օրհնանքը՝ հրապարակելով տեսանյութ՝ իր եւ որդու մասնակցությամբ։ Այն պատրաստված է երգչուհու «Մայրիկ» երգի ներքո։ «․․․սիրում եմ քեզ գժի պես։ Ամեն օր շնորհակալ եմ Աստծուն՝ քեզ համար: Գիտես, որ աշխարհի ամենաերջանիկ մաման եմ»,-հավելել է նա։









