ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը վաղաժամ է համարում
«մոլորված» ադրբեջանցիներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու
մասին խոսակցությունները։
«Միայն
պայմանավորվածության մասին է հայտարարվել, մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,–
ԱԺ-ում այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Փաշինյան-Միշել-Ալիև
եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ պայմնավորվածություն
է ձեռք բերվել՝ առաջիկայում ձերբակալված անձանց ազատելու մասով։
Եվրոպական կողմը, հաշվի առնելով ադրբեջանական շահերը, փորձում է ապահովել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների փոխանակումը հայ ռազմագերիների դիմաց: Նման միտք է հնչեցրել Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Ըստ Սահակյանի՝ այդ թեզը աջակցելու է «հայ ռազմագերիների փոխանակում մոլորյալների հետ» օպերացիային. «Կարծում եմ՝ քանի որ նրանք շատ փափուկ գործիքներով են աշխատում Ադրբեջանի հետ և ռազմագերիների հայրենադարձման հարցում տեղաշարժ չեն ապահովել վերջին 6 ամիսվա ընթացքում, Եվրոպական կողմը, հաշվի առնելով ադրբեջանական շահերը ռազմագերիների մասով, փորձում է ապահովել նրանց փոխանակումը ռազմագերիների դիմաց»:
ԱԳ փոխնախարարը խոսում է
փոխանակման մասին այնպես ասես դա շատ հեռու ապագայից է, Սահակյանը հակադարձում է՝
առնվազն, վերլուծելով իրադարձություննրը և հայտարարությունները։ Ի՞նչ է, ԱԳՆ-ում
այնքան միամիտ են, որ կարծում են, թե Բաքվի բռնապետ Ալիևը, ում ի դեպ իրենց
քաղաքական թիմի առաջնորդը համարում է կիրթ ու կառուցողական, առանց ադրբեջանցի
հանցագործներին վերադրաձնլու, որևէ ռազմագերի կտա՞։ Սա արտաքին քաղաքականության
չիմացություն է, հարևաններին լավ չճանաչելու հետևանք կամ ժողովրդին այս դրվագով ևս
մոլորեցնելու ձև։ Այդ ռազմագերիների ծնողները 2,5 տարի սպասում են իրենց որդիներին:
Գուցե Ալեն Սիմոնյանի կամ ՔՊ թիմի համար այդ տղաները չկան կամ դավաճան են, բայց
նրանց վերադարձնել՝ պետությունը պարտավոր է։ Իր հանցագործ քաղաքացիներին վերադարձնելը, թերևս, հիմա միակ բանն է, որ Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկերոջը կարող է
ստիպել, որ ռազմագեևիներից մի քանիսին ազատ արձակի։ Սակայն դրա համար է պետք է
խնդրի Հայաստանը, քանի որ իր համար, մեծ հաշվով, միևնույն է իր քաղաքացիների
գոյությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ մի քանի հոգու վերադարձը կօգտագործի սեփական
իշխանությունը մի որոշ ժամանակով էլ երկարաձգելու օգտին։









