Հակակոռուպցիոն դատարանիր որոշմամբ
երեք ամսով երկարաձգվել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ
Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը: Պաշտպան
Հակոբ Ենոքյանը Vesti-ի հետ
զրույցում ասաց, որ որոշումը սպասելի էր նշեց, որ պաշտպանական կողմն, ամենայն հավանականությամբ, բողոքարկելու է դատարանի որոշումը: «Նման որոշման սպասում էինք, անակնկալ չէր: Այս
պահին հրապարակված է միայն որոշման եզրափակիչ մասը: Հիմքերի և դրանց օրինականության
մասին կխոսենք, երբ ստանանաք որոշումը: Հավանական է, որ կբողոքարկենք»,-նշեց Ենոքյանը:
Նրա խոսքով դատարանը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք կետեր:
Պաշտպանի խոսքով՝ կալանքի միջնորդությունը
քննվել է պաշտպանների բացակայությամբ, որը քրեադատավարական կոպիտ խախտում է: Ենոքյանն
ավելացրեց, որ, կալանավորման որոշում կայացնելիս, դատարանը դատավարության մասնակիցներին
ձայնի իրավունք չի տվել և հեռացել է խորհրդակցական սենյակ: Նա հավելեց, որ, հաշվի առնելով
իր մատնանշմամբ քրեադատավարական իրավունքի կապտագույն խախտումնրը, պաշտպանական կողմը
մեծ դժվարությամբ դատավորի նկատմամբ
ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մեժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատարանը չի լսել կողմերին և դատական նիստով չի քննարկել պաշտպանական կողմի միջնորդությունը:
Վարույթից հեռացված փաստաբան Միրհրան Պողոսյանը Vesti.am-ին ասաց, որ իրեն
նաև տուգանել են․ «Խոսքն ընդամնեը 20 000 դրամի մասին է, սակայն դա բողոքարկվելու
է, քանի օր դատական ակտում օրինականության խնդիր կա։ Իմ փաստաբանները կբողոքարկեն այդ
որոշումը»։
Պաշտպանները բարձրաձայնում էին երեկ 16:45-ից Գրիգորի Խաչատուրովին անօրինական
կալանքի տակ պահվելու մասին և նշում էին, որ դատավոր Գրիգորյանը հանցագործություն է
կատարում: Միհրան Պողոսյանի հավելմամբ՝ դատական գործընթացն, ի սկզբանե, տանում էին նրան,
որ կալանքի որոշումն անխուսափելի լիներ։ «Իհարկե, օրինական չէր և
մենք չգիտեինք, թե ինչի դեմ ենք դուրս գալիս պայքարի, կռվի»,-նշեց Պոսոսյանը։
Ավելացնենք, որ դատարանի բակում, նիստին զուգահեռ, Խաչատուրովի
աջակիցներն ու ընկերներն էին, որոնք երկար ժամանակ բղավում էին՝ «դատավոր դավաճան»:









