Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 700-ը, ասվում է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարության հայտարարության մեջ։
«Էբոլայի դեմ պայքարը շարունակվում է ուժեղացված մոնիթորինգով հինգ նահանգներում՝ Վերին Ուելե, Իտուրի, Հյուսիսային Կիվու, Հարավային Կիվու և Չոպո։ Հաստատվել է վարակի 1926 դեպք, այդ թվում՝ 318 ապաքինված և 702 մահացած», – ասվում է հայտարարության մեջ։
Ուրբաթ օրը երկրի առողջապահության նախարար Ռոջեր Կամբան հայտարարել է, որ իշխանությունները ընդլայնել են Էբոլայի բռնկումից պաշտոնապես տուժած տարածքների ցանկը՝ ներառելով Չոպո և Վերին Ուելե նահանգները։









