Ամերիկյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն ով վերջերս նկարահանվել է նոր կատագերգական ֆիլմում, ET Canada-ին տված հարցազրույցում հայտնել է, որ կրկին հայր է դարձել, այն էլ 7-րդ անգամ։ Ավելի ուշ Դե Նիրոյի ներկայացուցիչները պաշտոնապես հաստատում են այդ լուրը, սակայն չեն հայտնում, թե ով է նորածնի մայրը։ Ըստ որոշ տեղեկությունների, երեխայի մայրը մարտարվեստի հրահանգիչ Թիֆանի Չենն է։ Անցյալ տարի նրան նկատել էին Դե Նիրոյի հետ ձեռք ձեռքի բռնած, իսկ արդեն մարտ ամսին լրատվամիջոցները հրապարակել էին լուսանկարներ, որոնցում Թիֆանին հղի էր։
Նշենք, որ Ռոբերտ Դե Նիրոն առաջին կնոջից ուներ երկու երեխա՝ 51-ամյա Դրենան, և 46-ամյա Ռաֆայելը։ Երկրորդ կնոջից՝Գրեյս Հայթաուերից , ունեցել է երկու դուստր՝ 25-ամյա Էլլիոտը և 11-ամյա Հելենը։ Երկորդ կնոջից բաժանումը եղել է դեռ 2018 թվականին։ Դերասանը նաև երկվորյակ որդիների հայր է դարձել նախկին սիրեկան Տուկի Սմիթից, Ջուլիան և Ահարոն Քենդրիքներն այժմ 27 տարեկան են։
Vesti.am











