Երթուղային ավտոբուսներն այսուհետ Գորիսից անվճար կուղևորվեն դեպի սահմանամերձ բնակավայրեր։ Այս մասին տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։
«Այսուհետ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակից, շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 07։30-ին և 15։00-ին երթուղային ավտոբուսներն անվճար հիմունքներով կուղևորվեն դեպի սահմանամերձ Որոտան, Բարձրավան և Շուռնուխ բնակավայրեր՝ ապահովելով նաև հետվերադարձը։
Հաշվի առնելով, ստեղծված իրավիճակում տվյալ բնակավայրերի հեռավորությունը և բնակիչների՝ Գորիս հասնելու դժվարությունը, Գորիսի համայնքապետարանը ստեղծում է բոլոր նպաստավոր պայմանները՝ բնակիչներին դժվարություններից զերծ պահելու համար։ Վաղվանից ավտոբուսները դուրս կգա երթուղի»,- ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։









