Foto

Փաշինյանը միայն սեփական ժողովրդին չէ, որ խաբում է

Հայաստանի ոչ անկեղծ լինելու պատճառով իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է լարված մնալ։

Այս մասին Անթալիայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Չավուշօղլուն նաև նշել է, որ այժմ աշխարհը ոչ համակարգված է գործում. «Մենք խոսում էինք միջազգային համակարգերի մասին, իսկ հիմա քննարկում ենք անհամաձայնությունը։ Եվրոպայի կենտրոնում պատերազմ է։ Սակայն ՄԱԿ-ի և ԵՄ-ի ստեղծման նպատակը հակամարտությունները կանխելն էր»։

Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունն անկեղծ չէ նաև Թուրքայի և Ադրբեջանի հետ։ Նիկոլ Փաշինյանի անկեղծությունը կասկածի տակ է դնում սեփական երկրի ժողովուրդը։ Վարչապետը նախ ասում էր, որ եթե Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ լինի, ապա ինքը կգա, կկանգնի հրապարակում և այն կքննարկի ժողովրդի հետ։ Ինչը նոյեմբերի 9-ին չարեց։ Հիմա էլ պատրաստ է պայմանագիր ստորագրել, իր իսկ նշածով, հունիսի 1-ին։ Հայտարարում է, որ նման փաստաթուղթ իր սեղանին կա, բայց չի ասում թե ինչ «ցավոտ լուծումներ» է պարունակում այդ փաստաթուղթը։ Չգիտես թե ինչ պատճառով՝ նույնիսկ ասյօր Մոսկվա մեկնելն էր թաքցրել։

Փաշինյանը anազնիվ է նաև Ռուսաստանի Դաշնության համար։ Սրա մասին խոսել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ Փաշինյանի իրականությանը չհամապատասխանող արտահայտությունները մեկնաբանելիս, երբ հայտարարեց, որ դա թողնում է Փաշինյանի խղճին։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ մի քանի անգամ շեշտել է, որ Փաշինյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, ստում է, տվել է ՀՀ վարչապետին հերքող պատասխաններ, նույնիսկ նրան «ավանտյուրիստ» է անվանել։

Նույն Իրանն  էր ասում՝ պնդելով, որ հարաբերություններում, երկխոսություններում Փաշինյանը և ՀՀ ԱԳ նախարարությունն ազնիվ չէ։ Մի քանի անգամ էլ Ալիևն է խոսել Հայաստանի վարչապետի բանավոր խոստումները չկարտարելու մասին։ Հիմա էլ՝ Թուրքիան։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ազնվությունը կասկածի տակ են դնում արցախա-ադրբեջանական և հայ- ադրբեջանական հակամարտության բոլոր կողմերը և միջնորդները։ Այս անվստահության մթնոլորտում ինչպե՞ս է կարող է հաջողել «խաղաղության պայմանագիր» կոչվածը։ Այս մեթդը հիմնականում կիրառվում է «ջրից չոր դուրս գալու» սկզբունքից ելնելով, իսկ Փաշինյանի դեպքում՝ բացառապես սեփական իշխանությունը պահելու համար։ 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան