Foto

Այսուհետ խոսակցություններ չպետք է լինեն. այժմ աշխատանքի ժամանակն է. Աբրահամ Գասպարյան

Այսուհետ խոսակցություններ չպետք է լինեն։ Մենք անցել են այդ խոսակցությունների փուլը։ Այս մասին «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է Genesis Armenia կազմակերպության հիմնադիր, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

«Մենք շատ ենք քննարկել, շատ ենք քննադատել, շատ ենք խոսել, մտածել։ Հիմա աշխատանքի ժամանակն է։ Պատերազմից անմիջապես հետո իմ վերլուծաբանական աշխատանքի ժամանակ հերթական անգամ ցանկություն ունեցա մի քանի ակնհայտ միտք արտահայտել գործող խունտայի տարբեր ներկայացուցիչների ասպարեզ հրավիրելու համար»,- նշել է քաղաքագետը։

Գասպարյանի խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանում ոչ ոք խոսելու իրավունք չունի։

«Պատերազմից հետո բոլորը պետք է գործեն, պետք է աշխատեն, որովհետեւ մենք մեր անտաղանդությամբ, մեր անտարբերությամբ, մեր չմտածված քայլերով մեր երկրում ստեղծել ենք այնպիսի իրավիճակ, երբ այսպես կոչված «Թումանյան-Տերյան» պետության տրամադրություններն են իշխում ամբողջ Հայաստանի տարածքային հարթությունում։ Եվ ես հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ հիմա անգամ երկու մարդ չկա, որ կհավաքվի պատերի տակ միասին եւ չի խոսի երկրի ճակատագրի կամ հեռանկարների, կամ ապագայի մասին»,- ընդգծել է նա։