Foto

Իրանում ադրբեջանցի չորս դիվանագետ պերսոնա նոն գրատա են հայտարարել

Իրանը անհիմն կերպով պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների չորս աշխատակցի, ինչն էլ ավելի է վատացնում Բաքվի և Թեհրանի հարաբերությունները, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա էր հայտարարել չորս իրանցի դիվանագետների և պահանջել, որ նրանք լքեն երկիրը 48 ժամվա ընթացքում։ 

Իրանական կողմը չորս ադրբեջանցի դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել՝ ի պատասխան ապրիլին Ադրբեջանի նմանատիպ գործողության, այսօր «Կովկասյան հանգույցի» թղթակցին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

Իր հերթին, իրանական կողմը «առանց որևէ պատճառի» միայն «փոխադարձության սկզբունքի» պատրվակով պերսոնա նոն գրատա է հայտարարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի, որոնք տարհանվել էին դեռ հունվարին, և Թավրիզում գլխավոր հյուպատոսության երկու աշխատակիցների, ասել է Հաջիզադեն։