Միշել Օբաման հիմնել է մանկական սննդի և խմիչքի ընկերություն։ The Wall Street Journal-ի տեղեկություններով, այն ստացել է PLEZi Nutrition անվանումը: Նախաձեռնությունը շարունակությունն է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ մանկական գիրության դեմ պայքարի և երիտասարդ սերնդի առողջության բարելավմանն ուղղված աշխատանքի՝ «Շարժվենք» արշավի շրջանակներում։ Միշել Օբամայի հայտարարության մեջ ասված է․«Մենք հույս ունենք ոչ միայն երեխաներին ապահովել առողջ և համեղ ըմպելիքներով և ուտելիքներով, այլև կսկսենք առաջնորդության մրցավազք, որը կփոխի ողջ սննդի արդյունաբերությունը»:
Առաջին արտադրանքը, որը կներկայացնի PLEZi Nutrition-ը, կլինի առանց շաքարի ընմելիք, որը նախատեսված կլինի 6-12 տարեկան երեխաների համար։
Vesti.am












