Foto

Ո՞ր փուլում է սահմանամերձ Խնածախ գյուղի ճանապարհի հիմնանորոգման հարցը. ՏԿԵՆ-ի պատասխանը

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ-Վաղատուր ճանապարհի վերանորոգման նախագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Խնածախ-Վաղատուր տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ գտնվում է նախագծային փուլում», – հայտնել են նախարարությունից։

Նշենք, որ անցյալ տարի իշխանությունները վերանորոգել են Գորիսից Խնածախին և Վաղատուրին հարակից Խոզնավար գյուղ տանող ճանապարհը։ Սակայն Խնածախից Վաղատուր գյուղով անցնող ճանապարհը լրջորեն վնասված է։

Հիշեցնենք, որ Խոզնավարի ճանապարհի հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել դեռ 2023 թվականին, ինչի մասին նույն տարվա մարտին հայտարարել էր այդ ժամանակվա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։