«ԵՄ դիտորդական առաքելություն Հայաստան հրավիրելու որոշումը դյուրին չէր:
Այն անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, ավելին՝ կարող է նոր մարտահրավերներ առաջացնել:
Մյուս կողմից էլ կարևոր է պահպանել միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանում,
որը հիմա ամբողջությամբ կենտրոնացած է Ուկրիանիայի վրա»: Այս մասին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների
կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ ընդունում է, որ ԵՄ դիտորդները գործնականում որևէ խնդիր չեն լուծում հակամարտության կարգավորման համար, բայց հարաբերությունների խորացման համար նրանց բերել է տարածաշրջան՝ շարժելով տարածաշրջանային երկրների զայրույթը։ Իրանի հետ սահմանին արևմտյան թեկուզ անզեն ներկայացուցիչների տեղակայումն ուղիղ սպառնալիք է Իրանի համար։ Մի քանի անգամ, պաշտոնական տարբեր մակարդակներով, Իրանը խոսել է դրա մասին։ Իրանագետները ԵՄ դիտորդների նեկայությունը տարածաշրջանում հայ-իրանական հարաբաերությունների համար լուրջ խոչնդոտ են համարում։ Դրանից բացի, փաստորեն ԵՄ-ի ներակայություն ուղղակի ապահովելու համար, Փաշինյանը մերժեց ՀԱՊԿ երկների դիտորդական առաքելության ներկայությունը, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու դիմում ներկայացրեց, հրաժարվեց համատեղ հայտարարություն ստորագրել և է՛լ ավելի խորացրեց հայ-ռուսական առանց այն էլ վատթար հարաբերությունների անդունդը։
ԵՄ դիտորդների տեղակայումը չողջունեց նաև Ադրբեջանը, ավելին՝ սա, որպես հնարավորություն
օգտագործելով, Ալիևը հայտարարեց, որ իրենք ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունեն, քան
հայերը: Լավորվի հետ հանդիպման ժամանակ էլ հնարավորություն ստեղծեց ռուս-ադրբեջանական
հարաբերությունների կարգավորման համար։
Փաշինյանը տարբեր առիթներով նշել է սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու նպատակների
մասին։ Նախ հայտարարեց, որ Ադրբեջանը կասկածներ ունի, թե Հայաստանը և Ռուսաստանը պատրաստվում
են հարձակվել իրենց վրա, ուստի դիտորդներին հրավիրում է՝ Ալիևին վստահեցնելու, որ նման
բան չկա։ Մի այլ դեպքում ասում էր, որ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը կնպաստի։
Դրից օրեր անց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարեց, որ եթե միչև գարնան
ավարտը պատերազմ չլինի, ապա իրենց առաքելությունը կհամարեն հաջողված։ Երեկ էլ հայտարարեց,
որ դիտորդները ՀՀ սահմանին են ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար են։ Բոլորն
էլ իրար հակասում են, իսկ հիմնական պատճառը ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում ինչ-որ
ձևով ապահովելն է, որն Արևմուտքի կողմից պարտադրված է Փաշինյանին և որը տարածաշրջանի ոչ մի երկրի շահերից չի բխում, անգամ չնչին
օգուտ չէ ՀՀ-ի համար։
Տրամաբանական հարց է առաջանում՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն արժե՞ր հարևան
և դաշանակից պետությունների հետ հարաբերությունների վատթարացմանը։









