Foto

Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը անցել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման

Մայիսի 5-ին՝ ժամը 01:45, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 75 օր տևողությամբ, հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից։
 
ՊՆՎ-2023-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝
 
- ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ,
 
- թիվ 2 և 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,
 
- թիվ 2 և 3 շոգեգեներատորների հիմնանորոգում,
 
- տուրբագեներատորների ընթացիկ վերանորոգում,
 
- շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում:
 
Վերը նշված հիմնական աշխատանքներից բացի, իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես օրինակ՝ պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխարինում:
Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից և այլ երկրներից:
 
Վերանորոգման գործընթացն իրականացվելու է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:
 
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հուլիսի 18-ին: