Foto

Lրացուցիչ բարի կամքի և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է. Բլինքեն

Lրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով ԱՄՆ-ում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունները։

«Ես պատիվ ունեի հյուրընկալելու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին: Բարի կամքի ու լավատեսության դեպքում` համաձայնությունը հասանելի է», - նշել է նա թվիթերում:

Իսկ տարածված հայտարարության մեջ ասվում է. «Երկկողմ և եռակողմ ինտենսիվ ու կառուցողական քննարկումներից հետո կողմերը էական առաջընթացի են հասել բարդ հարցերը լուծելու հարցում։ Երկուսն էլ անկեղծ հավատարմություն են դրսևորել հարաբերությունների կարգավորմանն ու երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցմանը»:

Ըստ նրա` Հայաստանը, և Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները `չլուծված հարցերի վերաբերյալ։

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել եմ վերադառնալ իրենց մայրաքաղաքներ, իրենց կառավարությունների հետ կիսվել մտքերով այն մասին, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է», - նշել է Բլինքենն ու ավելացրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը և մասնակցությունը ամուր և տևական խաղաղության հասնելու իրենց ջանքերում: