Foto

Հայոց հաջորդ ցեղասպանությունը տեղի է ունենալու խաղաղ պայմաններում. Մենուա Սողոմոնյան

«Կարող է լինել տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Հետևաբար մեր խնդիրն է՝ իրատեսությունը, ընդունելիությունն ու հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանասավորել ու բերել մի հարթության վրա։ Ինչքանո՞վ հնարավոր կլինի չեմ կարող ասել, բայց որ մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա, դա ես կարող եմ միանշանակ ասել»։ Այս մասին երեկ ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է ԵՊՀ դոցենտ, «Համախմբում» շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանի հետ։

-          Պարո՛ն Սողոմոնյան, եթե «խաղաղության պարամետրերն» ընդունելի չեն հանրության համար, արդյո՞ք այդ խաղաղությունը պետք է հայ հանրությանը։

-          Նույնիսկ մենկաբանելու կարիք չկա։ Նույն Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ ասում էր՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար և բխի նրանց շահերից։ Ստացվում է, որ լուծումը բխում է միայն Ադրբեջանի ժողովրդի շահերից։ Փաշինյանի համար խաղաղությունը պատերազմի բացակայությունն է։ Այդ պայմաններում Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը և դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի հովանավորության ներքո գործող, տարածաշրջանային ոչ մի դերակատարություն չունեցող, Արցախից զրկված քվազի պետություն։ Այդ դեպքում է իր պատկերացրած հարաբերական խաղաղության հավանականությունը տեսնում։ Ինչո՞ւ հարաբերական, որովհետև Հայոց հաջորդ ցեղասպանությունը տեղի է ունենալու խաղաղ պայմաններում: Ինչպես Խորհրդային Ադրբեջանի իշխանության ներքո տեղի է ունենցել Նախաիջևանում, Խանլարում, Դաշքեսանում, այնպես էլ Հայաստանում է շարունակվելու։ Սա է նրա պատկերացրած խաղաղությունը։ Եթե զենքի սպառնալիքի ներքո, ժողովրդին ահաբեկելով, վախեցնելով պետք է իր ոստիկանապետությամբ պարտադրի այդ խաղաղությունը հայ ժողովրդին, ապա դա առնվազն լինելու է խաղաղ ցեղասպանություն։ Արժանապատիվ մի հատվածն էլ արտագաղթելու է երկրից։

-          Փաշինյանն ասում է «․․․մեր խնդիրն է՝ իրատեսությունը, ընդունելիությունն ու հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանասավորել ու բերել մի հարթության վրա»։ Սա տեղի է ունենալու ոստիկանպետությա՞ն շնորհիվ, թե՞ խաղաղություն ցանկացող քաղաքացիներին դրա գինը հետաքրքիր չէ։

-          Ե՛վ ոստիկանապետության, և՛ մանիպուլացիաների միջոցով, հանրային հոգեբանության վերահսկման, մարդկանց ինքնության տրանսֆորմացիայի, որի մասին արդեն սկսել են խոսել։ Պատահական չէ, որ խոսում է հայրենասիրության մոդելների վերափոխման մասին։ Ասում է, որ միչև հիմա ինչ հայրենասիրություն, որ ունեցել ենք, սխալ է եղել և հարկավոր է այլ հայրաենասիրություն։ Հիշո՞ւմ եք, ինքը մի բանաստեղծություն էր գրել և Հայաստանն ինչ-որ ուտելու բաների հետ էր համեմատել՝ խորոված, ծիրան, մուրաբա ... Այսինքն՝ հայրենիքի ընկալումից հոգևոր բաղադրիչը դուրս է գալիս և մնում է միայն նյութականը։ Իսկ եթե մարու մոտ հայրենիքի ընկալման այդ հոգևոր բաղարիչը չկա, նյութկանն է, ապա այդպիսի մարդը ցանկացած տեղում էլ կարող է հայրենիք փնտրել հայտնի ասացվածքի մոտիվներով՝ «որտեղ հաց, այնտեղ՝ կաց»։ Այդ ոստիկանապետության, մանիպուլացիաների, մոլորեցնելու միջոցով փորձելու է հավերժ ցեմենտել իր իշխանությունը, որը տեղի է ունենալու հայ ժողովրդի գոյության հաշվին։ Մի օրում չի լինի այդ ամենը, բայց մի քանի տասնյակ տարիների ընթացքում դրան ենք ականատես լինելու, եթե իրեն հանդուրժենք իշխանության ղեկին։

-          Փաշինյանի հայրենասիրության մոդելն ընդդիմությունը շատ հանգիստ լսում էր և չհակադարձեց դրան։ Կարելի՞ է ենթադրել, որ  մանիպուլացիոն ազդեցությունը սկսվել ընդդիմությունից։

-          Չեմ կարծում, որ ընդդիմությանն ինչ-որ բան է համոզել։ Ընդդիմությունն էլ չգիտի ինչ անի այս վիճակի մեջ։ Ընդդիմադիր զանգավածը բավականին շատ է, բայց այս պահին հակադարձելու արատահայտման ձևերի, մեխանիզմների փնտրտուքի մեջ է։ Ընդդիմությունը ոչ թե համաձայնել է Փաշինյանի հայրենասիրության մոդելին, այլ՝ այդ ամենին դիմակայելու մեթոդական մեխանիզմը դեռևս չկա։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան