Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Պաշտոնական այցով Չեխիա գնացած Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի իմիջի վերաբերյալ՝ գրելով.
«Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը բոշայության հեղափոխական փոփոխություններ է մտցնում պետական դիվանագիտական արարողակարգում։ «Պաշտոնական այց» դիվանագիտական ձևաչափով օդանավակայանում զինված պատվո պահակախմբով դիմավորում են ջինսի տաբատով և դաշտային կոշիկներով բոշայի։
Հավանաբար, չկռահելով այդ հեղափոխական նորամուծության մասին, չեխական կողմի ներկայացուցիչներն օդանավակայան էին եկել ծաղիկներով, այլ ոչ թե ցախավելով դիմավորելու։ Մեծ մխիթարություն մնում է այն, որ օդանավից իջնելուց ձեթոտ ձեռքերով կարկանդակ ուտելուց չեն եղել (դա չպետք է բացառել, չնայած կադրերում ֆիքսված չէ նման տեսարան)»,-գրել է Ղազարյանը։









