Տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում հետևել է բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:
ArmSport-ի հետ զրույցում նա կիսվել է մեր մարզիկների ելույթներից ունեցած տպավորություններով:
«Մեր բոլոր տղաների ելույթները շատ բարձր եմ գնահատում: Բոլորն էլ մինչև հիմա շատ լավ են մենամարտել: Կա, իհարկե, փորձի պակաս, որը լրացվում է այսպիսի մրցաշարերի միջոցով: Ոչ մեկ աշխարհի չեմպիոն չի ծնվում. բոլորն էլ այսպիսի մրցումներում մի անգամ հաղթում են, հաջորդ անգամ գուցե երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնեն:
Տեսեք, թե փոքր պետություն լինելով հանդերձ որքան մեդալներ ենք նվաճել: Պետք է հպարտ լինենք մեր բռնցքամարտիկներով: Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք , որ մեր մարզիկները միշտ առաջին տեղը զբաղեցնեն, բայց դա անհնար է: Պետք է ոգևորենք մեր մարզիկներին ու աջակցենք ինչով կարողանանք, որպեսզի հետագայում ավելի մեծ նվաճումների հասնեն: Նրանք աշխարհի ու Օլիմպիական խաղերի ապագա չեմպիոններ են»,- ասել է Աբրահամը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալ։









