Foto

Կիպրոսի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը

Մայիսի 2-ին Կիպրոսում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Քննարկվել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները: Կիպրոսի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում: Հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։

ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրել է Կիպրոսի գործընկերներին այցելել Հայաստան եւ հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երեւանում: