Երբ Նիկոլ Փշինյանը փորձում
էր արդարացնել 44 օրյա պատերազմը ավելի վաղ չդադարեցնելու իր որոշումը, հայտարարեց,
որ չէր ուզում, որ իրեն դավաճան կոչեին: Այսինքն իր անձը դավաճանների շարքում չգնելու
համար նա գնաց հազարավոր զոհերի ու տարածքների կորստի և, ըստ իրեն, դա ճիշտ էր: Նույն՝
դավաճան չկոչվելու, մոտիվացիայով համապատասխան չինովնիկները թույլատրել են «Նեմեսիսի»
հերոսների հուշարձանը կառուցել, բայց նույն Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից դա արդեն
սխալ որոշում էր, որը բերեց Հայաստանի համար Թուրքիայի օդային սահմանի փակմանը՝ իր
բոլոր հետևանքներով: Սա Փաշինյանի պսևդոփիլիսոփայության միայն մասնավոր դրվագն է, իսկ
ո՞րն է նրա իրական «փիլիսոփայությունը»: Երեկ ԱԺ նիստի ընթացքում Նիկոլը բացեց իր բոլոր
խաղաքարտերը, որովհետև արդեն թաքցնելու ոչինչ չունի և ներքուստ համաձայնվել է իր դավաճան
լինելուն:
Ի՞նչ է հայտարարում Փաշինյանը.
ըստ նրա, տարածաշրջանի կայունության միակ երաշխավորը ոչ թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ
ուժային կամ անվտանգային կենտրոնն է, այլ հակամարտ կողմերից մեկի, այս դեպքում՝ Հայաստանի,
անվերջ ու անվերապահ զիջողականությունն ու պարտվողականությունը: Այսինքն, Նիկոլը խաղաղություն
է ուզում ոչ թե Հայաստանի ու հայ ժողովրդի համար, այլ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի: Այն,
որ այդ անփառունակ «խաղաղության» համար հայ ժողովրդի թիկունքում ինչ ուզում, այն էլ
բանակցում է, արդեն իրեն չի բավարարում և սկսել է դրա տակ կեղծ գաղափարաբանություն
դնել՝ «արձանայինը»: Ըստ այս ստախոս պատմակեղծարարի՝ «Նեմեսիսի» հուշակոթողը գազազեցնում
է թուրքերին, բայց, միաժամանակ, հպարտանում է, որ Իջևանում Աշոտ Երկաթի արձանը կա:
Եթե թուրքերը «նեղվում են» մի արձանից, ի՞նչ էին մտածում ՀԱՊԿ երկրները, երբ Նիկոլը
ձերբակալում էր նրանց գլխավոր քարտուղարին: Իսկ Նիկոլը չի՞ կարծում, որ Աշոտ Երկաթի
արձանը կարող է բարկացնել արաբներին, որոնց աջ ու ձախ կոտորում ու հալածում էր իր գահակալության
տարիներին: Նիկոլն ափսոսում է, որ Հայաստանում արքաների արձաններ քիչ կան, ես էլ եմ
ափսոսում: Բայց, Նիկոլի տրամաբանությամբ, Արշակ Երկրորդի արձանը պետք է վիրավորի պարսիկներին,
իսկ կիլիկյան արքաների արձանները դուր չեն գա նույն թուրքերին, արաբներին և, դրան գումարած,
եվրոպական պետություններին, որոնց խաչակիր ասպետներին պարբերաբար հալածում էին հայկական
երկրորդ պետության տարածքում ու դրանից դուրս: Հիմա ո՞նց հասկանանք, Հայաստանին արքաների
արձաններ պե՞տք են, թե՞ պետք չեն: Ո՞րն է Նիկոլի պատկերացրած Հայաստանը՝ անկախ ու ինքնիշխան
պետություն ունեցո՞ղ, թե՞ թշնամիների առաջ կզած ու խախաղություն մուրացող: Առաջինում
ինքը նույնիսկ ֆիզիկական ներկայություն չի կարող ունենալ, որովհետև ուժեղ Հայաստանը
չի կարող բանակցել հող ու զոհ տալու մասին: Նիկոլին պետք է նվաստացած Հայաստանը, որի
ֆիզիկական գոյության երաշխիքը իր հետ բանակցող թուրքերի ու ադրբեջանցիների ստրկատիրական
«մեծահոգությունն» է իր՝ Նիկոլի, իշխանության նկատմամբ: Նիկոլը ստում է, երբ ասում է, որ անվտանգության երաշխիքը որևէ մեկ անհատ չի կարող լինել,
որովհետև ինքը մեր թշնամիների հետ ստեղծում է հենց այնպիսի «անվտանգության» մի համակարգ, որի առանցքում
բացառապես իր ֆիզիկական և պաշտոնեական անձեռնամխելիությունն է:
Նիկոլ Փաշինյանի հայտարարած
«արձանային» փիլիսոփայությունը և կեղծ ազգային մտածողությունն իր պես դատարկ փուչիկ
է, որը մեր թշնամիները կարող են պայթեցնել ամեն վայրկյան, որովհետև, եթե ցանկանում են
Հայաստանը խեղդել, Երևանի Հանրապետության հրապարակից հանված Լենինի արձանի համար էլ
ճանապարհ կփակեն, սահման կխախտեն, մարդ կսպանեն, քանի որ Լենինը ժամանակին օժանդակել
է Աթաթուրքին, մասնատումից ու կործանումից փրկել է Թուրքիայի պետությունը և ստեղծել
է Ադրբեջան կոչվող միավորը:
Բոլոր դավաճաններն էլ փորձել
են իրենց դավաճանությունն արդարացնել իրենց «համամարդկային« և «վեհանձն» ձգտումներով, բայց պատմության
մեջ չկա մի դեպք, որ կա՛մ դավաճանն ինքնասպան չլինի, կա՛մ նրան չհասնի Նեմեսիսի ձեռքը:
Բացառությունները միայն հաստատում են օրինաչափությունը: Հայ ժողովրդի համար սա՛ պետք
է լինի «արձանային» փիլիսոփայությունը:
Հ.Գ.
Իսկ գիտե՞ք, թե ինչու է Նիկոլը
հպարտանում հենց Աշոտ Երկաթի արձանով: Որովհետև հարևանությամբ իր արձանն է, որի գլուխը
պարբերաբար «նեմեսիսվում» է:








