Foto

Իր երկրի ներսում քաղաքացիների անվտանգությունն ապահովել չկարողացողը մեխանիզներ է փնտրում արցախցի փախստականների իրավունքների ապահովման համար

Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, և, ըստ էության, այդ տարածքների հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի` փախստականների իրավունքներին վերաբերող հարցին:

«2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,– հիշեցրեց վարչապետը։

Նրա կարծիքով` փախստականներին վերաբերող հարցերը պետք է վերլուծվեն և տարանջատվեն` որոնք են կառավարության սպասարկման տիրույթում, որոնք` հասարակական կազմակերպությունների։

Վարչապետը նաև առաջարկեց աշխատանքային հանդիպում կազմակերպել և ավելի մանրամասն քննարկել բարձրացված հարցերը։ Նրա խոսքով` հարցը ծավալուն է, լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա։

Ստացվում է, որ Փաշինյանը մեխանիզմներ է փնտրում տեղահանված արցախցիներին իրենց բնակավայրեր վերադարձնելու համար և նույնիսկ դրա վերաբերյալ ինչ-որ քայլեր է անում, առաջարկում է աշխատանքային հանդիպման ֆորմատով էլ անդրադառնալ դրան՝ ընդ որում, արձանագրելով, որ վերադարձի դեպքում անվտանգության մեխանիզմներ են անհրաժեշտ։

Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ դեռ նախորդ շաբաթ հայտարարում էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքն Արցախի դեպքում չի գործում։ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ինքն արցախցիների մանդատը չունի, իրենց փախարեն բանակցելու իրավունք էլ չունի և Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ։ Հիմա էլ ասում է, թե պետք է քննարկվի արցախցիների անվտանգությունն, իր իսկ գնահատմամաբ, Ադրբեջանի տարածքում ապրելու կոնտեքստում։ Իհարկե, տարօրինակ է, որ Արցախի անվտանգության երաշխավոր պետության ղեկավարն ընդունում է, թե Արցախն Ադրբեջան է,իսկ իր կարմիր գիծը 29 800 քմ կմ է, ապա ասում է, որ նրանց անվտանգությունը Ադրբջանում պետք է ապահովի, որովհետև մեր հայրենակիցներն են։ Եթե այպես է, ապա Լաչինի միջանցքի փակմամաբ, շուրջ 5 ամիս է արցախցի մեր 120 000 հայրենակից տոտալ շրջափակման մեջ է, ունի սննդի, բուժօգնության և, ամենակարևորը, անվտնագային խնդիր։ Ինչո՞ւ նրանց իրավունքների համար գործողություններ, կամ գոնե այդ նույն անվտանգային քննարկումներից չի կազմակերպում։

Ադրբեջանի օկուպացված տարածքներում քաղաքացիների անվտանգային խնդիրները կարգավորելու մասին մտքեր արտահայտող ղեկավարն առնվազն պարտավոր է նախ իր նշած 29 800 քմ կմ տարածքում գտնվող քաղաքացիների անվտանգությունն ապահովել։ 2020թ պատերզմից հետո Արդրբեջանն այդ 29 800 քմ կմ-ից օկուպացված է պահում պաշտոնական տվյալներով՝ 1200-ը, գյուղացիները չեն կարողանում հողագործական աշխատանքով զբաղվել, քանի որ թշնամու թիրախում են հայտնվում։ Թշնամին գողանում է նրանց ընտանի կենդանիներին, ՀՀ տարածքից զինծառայողներ և քաղաքացիական անձինք է գերեվարում, որոնցից մեկը սպանվեց ուղիղ եթերում, տեսանյութ հրապարկվեց նաև անզեն զինվորականներին գնդակահարելու վերաբերյալ: Դեռ նախորդ ամիս, օրեր շարոունակ, ՀՀ տարածքում երկու ադրբեջանցի էր շրջում, մտնում գյուղացու տներ, ՀՀ քաղաքացի սպանում և այլն։ Թշնամու՝ օր օրի ՀՀ տարածքում ամրապնդվելու դպքում ինչպե՞ս կարելի է մեր հայրենակիցների անվտանգության ապահովման մասին խոսել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներ վերադարձի դեպքում, երբ հիմա նյունիսկ Երևանի կենտրոնում գտնվող քաղաքացին անվանգային որևէ երաշխիք չունի։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան