Չորեքշաբթի գիշերը Ուկրաինան երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ փորձել է հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ Սարքերն անջատվել են, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են Կրեմլը։ Ռազմական և հատուկ ծառայությունների կողմից ռադիոլոկացիոն պայքարի համակարգերի կիրառմամբ ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից հանվել են»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը չի փոխվել։









