Foto

Ինձ դուր է գալիս մարտահրավերի դուրս գալ ինքս ինձ հետ․ Քիմ Քարդաշյան

Ամերկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ պատմել է «Ամերիկյան սարսափների մասին պատմություններ» ֆիլմում իր դերի մասին։ Աստղը պատմել է, որ աշխատում է բարձր դերասանական հմտություններ ունեցող պրոֆեսիոնալ թիմի հետ։

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ , որ Քիմ Քարդաշյանը կնկարահանվի «Ամերիկյան սարսափների մասին պատմություններ»"Американская история ужасов" ֆիլմի նոր եթերաշրջանում։ Այդ մասին համացանցում տեղեկություն էր հրապարակել Ռայան Մերֆին։  Այս լուրը հակասական ընդունվեց, ինչպես հայտնի դերասանների, այնպես էլ հասարակ օգտատերերի շրջանում։ Օրինակ, Շերոն Սթոունը դատապարտելէ ֆիլմի պրոդյուսերներին, նշելով, որ ինքը երկար տարիներ է սովորել, որ հաջողության հասնի իր մասնագիտական բնագավառում։ 

Քիմն ասել էր, որ ակտիվորեն պատրաստվում է նկարահանումներին։ Met Gala-ի ժամանակ Variety-ին տված հարցազրույցում Քարդաշյանը խոստովանել է, որ մայիսի վերջին կհայտնվի նոր եթերաշրջանի նկարահանման հրապարակում, որի  համար նա շատ հուզվում է։ Քարդաշյանը նշել է, որ սերիալում նկարահանվելուց դրական էմոցիաներ է ապրում և նշել, որ դա մարտահրավեր է և նա սիրում է ինքն իրեն մարտահրավերներ անել։

 Քարդաշյանի համար սա հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու առաջին փորձը չէ։ Բացի Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուից, գործարարուհին նկարահանվել է նաև Family Counselor, 2 Broke Girls և How I Met Your Mother ֆիլմերում:

 Vesti.am

Ким КардашьянКим Кардашьян