Foto

Եթե Հայաստանը «կառուցողական մոտեցում» չցուցաբերի, խաղաղություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը «կառուցողական մոտեցում» չցուցաբերի, Բաքվի ու Երևանի միջև խաղաղություն չի լինի: Նման հայտարարություն նա արել է Շուշիում անցկացվող «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորում. Անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով միջազգային համաժողովին: Ալիևը հերթական անգամ նշել է, որ 2020թ. պատերազմի ավարտից հետո հենց Ադրբեջանն է առաջարկել կարգավորել հարաբերությունները, ինչը, ըստ նրա, բխում է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի շահերից: Ըստ Ալիևի՝ իրենք Հայաստանին ուղարկել են խաղաղության պայմանագրի 4 տարբերակ, վերջին առաջարկներին Երևանի արձագանքին սպասել են «ավելի քան 40 օր» և արձագանք ստացել են Վաշինգտոնում նախատեսված հանդիպումից մեկ շաբաթ առաջ, «քանի որ նրանք հասկանում էին, որ առանց դրա Վաշինգտոնի հանդիպումը միանգամայն անօգուտ կլիներ»: Այնուամենայնիվ, ըստ Ալիևի, այդ պատասխանում իրենք տեսել են «նորից ու նորից տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ»: Կարդացեք նաև «Վերացման քաղաքականության մաս են կազմում». դեսպան Մարգարյանն ընդգծել է՝ հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ավելի վաղ շրջանի ոտնձգությունները ևս փաստագրված են ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին. Էլդար Մամեդով  «Պետք է դադարեցնել Արեւմուտքում հովանավորներ փնտրելու դատապարտված ու վտանգավոր քաղաքականությունը եւ ընդունել խաղաղության պայմանագրի ռուսական պլանը» «Ցանկացած փորձ, ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը գոյություն չունի, խաղաղության պայմանագրի տեքստում, հակաարդյունավետ է»,- ասել է նա: Ըստ Ալիևի՝ եթե Հայաստանը «կառուցողական մոտեցում» չցուցաբերի, ապա խաղաղություն և գործակցություն Բաքվի ու Երևանի միջև չի լինի: Նա նշել է, որ այդ պարագայում Հայաստանը ստիպված կլինի տեղ փնտրել «նոր աշխարհաքաղաքական դասավորության մեջ, քանի որ ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, փոխվել է»: Ըստ Ալիևի՝ նոր դասավորության մեջ Ադրբեջանը տեղ ունի, մինչդեռ «Հայաստանի համար դա կլինի մեծ մարտահրավեր»: Անդրադառնալով այս օրերին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ընթացող բանակցություններին Ալիևն ասել է. «Հույս ունեմ, որ Վաշինգտոնի բանակցություններն արդյունք կտան, թեկուզ ինչ-որ տեսանելի առաջընթաց կլինի»: