Լյարդաբան Ալլա Յուժնովան անվանել է լյարդի համար վնասակար մթերքները: Նա նշել է, որ այս օրգանը պաշտպանելու համար անհրաժեշտ է հրաժարվել մրգային հյութեր խմելուց։
Մասնագետը պարզաբանել է նաև, որ վերամշակված և տապակած մթերքները, մասնավորապես՝ քաղցրավենիքները, թխվածքաբլիթները, գազավորված ըմպելիքները և մրգահյութերը, բարձրացնում են լյարդում յուղայնությունը։
Աղի բարձր պարունակությամբ մթերքները և վերամշակված յուղոտ միսը նույնպես նպաստում են լյարդի հիվանդությունների զարգացմանը:









