Foto

Սոմնոլոգը անհանգստության դեմ պայքարի ոչ ակնհայտ միջոց է առաջարկել

Կանոնավոր սպորտային մարզումներն օգնում են հաղթահարել անհանգստությունը և բարելավել քունը, ասում է սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան։

Ըստ մասնագետի՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում արտադրվում է ադենոզին և վերամշակվում կորտիզոլ։

Այս գործընթացների արդյունքում անհանգստության ընդհանուր մակարդակը նվազում է, իսկ քունը բարելավվում  է, բացատրել է Չերկասովան։

Լավագույն արդյունքի համար նա խորհուրդ է տվել շաբաթական 4-5 անգամ 30-60 րոպե մարզվել:

Բացի այդ, ամենօրյա որոշ սովորությունների փոփոխությունն օգնում է պայքարել տագնապների դեմ, շարունակել է Չերկասովան։ Նա խորհուրդ է տվել հրաժարվել սուրճից և սոցցանցերում երկարատև դեգերումներից: