Ժամանակին կանխարգելելու համար այս հիվանդությունը նախ յուրաքանչյուր անձ պետք է իմանա՝ որոնք են ռիսկի գործոնները և ինչից է պետք զգուշանալ:
ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ԵՆ
• Տարիքը
Ինսուլտը հիմնականում հանդիպում է միջինից բարձր (65 և ավելի) տարիքի անձանց մոտ, սակայն երիտասարդների ու երեխաների մոտ նույնպես կարող են գրանցվել ինսուլտի դեպքեր:
• Սեռը
Ամեն տարի ինսուլտի պատճառով մահվան շատ դեպքեր են գրանցվում: Կանանց դեպքում ռիսկի գործոնները կարող են բարձրացնել հղիությունը, պրեէկլամպսիա/ էկլամպսիան, հակաբեղմնավորիչների օգտագործումը, ծխելը և նախադաշտանադադարային դեղամիջոցների օգտագործումը:
• Ժառանգականությունը
Եթե ծնողներից կամ տատիկ պապիկներից կամ մոտ այլ հարազատներից մեկը մինչև 65 տարեկանն ունեցել է ինսուլտ, սա բավականին բաձրացնում է ռիսկի գործոնը:
• Այլ
Ոչ լիարժեք քունը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը, կենսական ոչ բարվոք պայմանները նույնպես կարող են ինսուլտի պատճառ դառնալ:
10 ՊԱՅՄԱՆ, ՈՐ ԿՕԳՆԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ԻՆՍՈՒԼՏԸ
• Կառավարեք արյան ճնշումը. հստակ իմացեք Ձեր նորմալ զ/ճ-ն և աշխատեք պահել ցածր
• Մի ծխեք
• Եթե ունեք դիաբետ, ապա կառավարեք այն ճիշտ սնվելով, քաշին հետևողական լինելով և դեղորայքով
• Հետևեք Ձեր քաշին, քանի որ դրա ավելցուկը և բարձր խոլեստերինի քանակը վատ են անդրադառնում առողջության վրա
• Սնվեք բանջարեղենով և մրգերով
• Մարզվեք
• մի չարաշահեք ոգելից խմիչքները
• Եթե ունենում եք քնած ժամանակ ապնոէ (շնչառության կանգի նոպա), խորհրդակցեք բժշկի հետ: Հնարավոր է Ձեր օրգանիզմն հավելյալ թթվածնի կարիք ունի:
• Զերծ մնացեք թմրանյութերից
• Բուժեք բոլոր ուղեկցող հիվանդությունները կամ վերահսկեք դրանք:
Անմիջական կապ ունեն ինսուլտի հետ խոլեստերինի բարձր քանակն արյան մեջ, կենտրոնական և ծայրամասային զարկերակների հիվանդությունները, սրտի հիվանդությունները:









