Foto

Հայաստանի իշխանությունը, պատմական Հայաստանի տարածք՝ Արցախն հանձնում է 1918թ․ ստեղծված Ադրբեջան կոչվող հայատյաց ցեղերի պետության քմահաճույքին

ԱՄՆ-ում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների քննարկվող թեմաներից մեկը, երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության հարցերն են։ Հետաքրքրական է, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ կողմերը քննարկում են, օրինակ՝ Հայաստանում եզդիների, ասորիների, մոլոկանների և այլ ազգային փոքրամասնությունների, իսկ Ադրբեջանում՝ ուդիների, թալիշների, թաթերի, լեզգիների և նույնպես այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Բնականաբար՝ ոչ։ Կարծում եմ, որ բոլորին պարզ է, թե ինչ նկատի ունեն՝ Ադրբեջանի կազմում հայ էթնիկ փոքրամասնության իրավունքներն ու անվտանգությունը։ Չեմ բացառում նաև, որ քննարկման առարկա են նաև, մոտ ապագայում, Հայաստանում ադրբեջանցի էթնիկ փոքրամասնության իրավունքների և անվտանգության հարցերը։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը, պատմական Հայաստանի տարածք՝ Արցախն, իր բնիկ, դարերով իր հողի վրա ապրող, մաքառող հայրենակիցներին հանձնում է 1918թ․ ստեղծված Ադրբեջան կոչվող, տարածաշրջանում եկվոր, հայատյաց ցեղերի պետության քմահաճույքին։

Աղբյուրը՝ Առավոտ