Վաշինգթոնի միջնորդությամբ ընթացող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների
բանակցությությունների վերաբերյալ տեղեկատվությունից ակնհայտ է, որ «Հարաբերությունների
կարգավորման համաձայնության» անվան տակ երկու երկրների միջև հապշտապ ինչ-որ բան ստորագրելու
գործընթաց է տարվում: կողմերն ու հատկապես միջնոր ամերիկյան կողմն այնքան են շտապում,
որ նույնիսկ ձևակերպումների նկատմամբ են անտարբեր՝ միայն թե մի բան համաձայնեցվի, հայտարարվի,
ստորագրվի:
Նախ անդրադառնանք մեծ աղմուկ հանած «էթնիկ փոքրամասնությունների»
վերաբերյալ դրույթին: Այն, որ հայկական կողմը՝ արտգործնախարարի և Հայաստանի կողմից
Թուրքիայի հետ բանակցողի (համատեղությամբ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ) մակարդակով համաձայնվել
է Արցախի ժողովուրդը ճանաչել որպես Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն, արդեն
հանցագործություն է ոչ միայն Արցախի նկատմամբ, այլև՝ ողջ հայության: Բայց սա «ապագա
կա»-ի միակ թակարդը չէ: Բանն այն է, որ էթնիկ փոքրամասնությունների իրավուքների ու
անվտանգության նկատմամբ վերաբերմունքը Վաշինգթոնում քննարկվում է նաև Հայաստանի հանգամանքով:
Այսինքն, բանակցությունների բովանդակությամբ, նաև Հայաստանում պետք է «էթնիկ փոքրամասնությունների»
իարվունքներն ու անվտանգությունն ապահովվեն:
Հիմա հարց. Հայաստանում կա՞
մի էթնիկ փոքրամասնություն, որի իրավունքներն ու անվտանգությունը կասկած է հարուցում
որևէ մեկի մոտ: Չկա և չի եղել: Բայց դա չի
նշանակում, որ մոտ ապագայում չի կարող լինել: Ակնհայտ է, որ Վաշինգթոնում քննարկվում
է նաև ադրբեջանցիների ներհոսքը ՀՀ տարածք: Այսօր ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական
զինուժն անուղղակիորեն երաշխավորում է Ադրբեջանին և Թուրքիային, որ բանակցային գործընթացում
Փաշինյանն «անհոգնել» կշարունակի իր պարտվողական քաղաքականությունը և առաջին փուլի
համար կհանձնի Արցախը: Կապ չունի, թե Փաշինյանը դա ի՞նչ հիմնավորումներով կանի, ինչ
կստի կամ ում կբանտարկի: Եթե դրանից հետո Հայաստանում, 35 տարի անց, նորից ադրբեջանցիներ
հայտնվեն, ապա նրանք փոխարինելու են այսօրվա իշխանությունների կողմից խաբված էլեկտորատին
և ստանձնելու են Հայաստանի ցանկացած իշխանության թիկունքում 5-րդ շարասյան դեր: Թող
ոչ մի կասկած չլինի, որ այդ «վերադարձածների» ճնշող մեծամասնությունը լրտեսելու է հօգուտ
Ադրբեջանի և նրա դաշնակիցների, իսկ հարկ եղած դեպքում պերմանենտ անկայունության օջախ
են դառնալու:
Հիմա մեկ այլ եզրույթի մասին,
որ բանակցվում է Վաշինգթոնում: ԱՄՆ պետքարտուղարության
Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի խոսքերից պարզվում է, որ Հայաստանը
և Ադրբեջանը կարող են տարածաշրջանում ունենալ «հավաքական անվտանգության» սեփական կառույց
կամ համակարգ: Սա արդեն սենսացիոն նորություն է՝ նույնիսկ Փաշինյանի «զրոյական կետի»
տրամաբանության տեսանկյունից: Մինչև հիմա տարածաշրջանում երկու անվտանգային համակարգ
է գործում՝ ՀԱՊԿ տիրույթում Հայաստանն է, իսկ Ադրբեջանը վաղուց ընտրություն է կատարել
դեպի Թուրքիա, այսինքն՝ ՆԱՏՕ: Վրաստանը նույնպես ՆԱՏՕ-ացման ճանապարհին է: Այդց դեպքում
ո՞ւմ դեմ, ինչի՞ համար պետք է տարածաշրջանում նոր՝ լոկալ, անվտանգային ֆորմատ ստեղծվի:
Առաջին հնարավոր թիրախը Իրանն է, որին հավաքական Արևմոտքն այդպես էլ չի կարողանում
«կուլ տալ»: Լավ, իսկ Ռուսաստանը՞: Միամտություն կլինի մտածել, որ Վաշինգթոնում անտեսել
են իրենց հիմնական քաղաքական և ստրատեգիական հակառակորդին, որի դեմ բոլոր հնարավոր
միջոցներով պատերազմում են Ուկրաինայում: Եվ հենց այստեղ է, որ նշմարվում է վաշինգթոնյան
բանակցությունների շտապողականության հիմնական պատճառը: Այս բանակցային «արագավազքի»
հիմնական նպատակը Անդրկովկասից Ռուսատանի ռազմակաքաղաքական հեռացումն է: Միայն Հայաստանն
է, որ ռուսական ներկայություն է ապահովում տարածաշրջանում, և հենց Հայաստանը, ավելի
ճիշտ՝ Հայաստանի այսօրվա իշխանությություն կարող է ապալեգիտիմացնել այդ ներկայությունը:
Եթե ընդհանրացնենք,
ապա Վաշինգթոնը հայ-ադրբեջանական հարաբերությունները շտապում է բերել մի հանգրվանի,
որտեղ Հայաստանը համաձայնվում է հանդես գալ ընդգծված հակառուսական դիրքորոշմամբ, և
որի երաշխիքը Ադրբեջանին պատանդ թողնված Արցախն է, ՀՀ սահմաններում տեղակայված ադրբեջանական
զինուժը և ձևավորվող ադրբեջանական «էթնիկ փոքրամասնությունը»: Այս ողջ պատմության մեջ
ամենազազրելին այն է, որ Հայաստանը և Արցախը ոչինչ չեն շահում, շահում է բացառապես
Նիկոլ Փաշինյանը, ով ամեն գնով փորձում է պահել իր իշխանությունը:









